Ըստ Shamshyan.com-ի՝ մարտի 26-ին «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Զովաբեր բնակավայրից շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել։ Մահացածն ավագ պարեկ, 31-ամյա մայոր Նարեկ Եսայանն է, ով նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում իրենց տանը ունեցել է ինքնազգացողության վատացում։
Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով․ «Ինչպես հայտնի է, հանկարծամահության բոլոր դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվում այս հոդվածով, և միայն քննության արդյունքում են տրվում վերջնական գնահատականներ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Վարույթով նախաքննությունը շարունակվում է»։
Հայկ Մագոյան