Հասարակություն

ՏԱՑ-ն աճել է 10.9 %-ով

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին 10.9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին 2022-ի հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 1 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.2 տոկոսով

Առևտրի շրջանառության ծավալները այս տարվա հունվար-փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  ավելացել են 18 տոկոսով:

Ծառայությունների ծավալն աճել է 23.5 տոկոսով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, այս տարվա առաջին երկու ամսում արտաքին առևտշրջանառության ծավալներում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 77.7 տոկոս աճ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի, արտահանումն աճել է 96.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 67.4: