Հասարակություն

Պատգամավորը փոխնախարարին նախատեց հանձնաժողովի նիստից ուշանալու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատգամավորը փոխնախարարին նախատեց հանձնաժողովի նիստից ուշանալու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ներկայացավ ուշացումով։ Հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը փոխնախարարից պարզաբանում պահանջեց, թե ինչո՞ւ է նա ուշացումով եկել։ Վերջինս էլ ասաց, թե նախարարական կոմիտեում քննարկումը նախատեսվածից երկար տևեց։

«Եթե դուք նախարարական կոմիտեում հարց ունեք զեկուցելու, խնդրում եմ՝ այնպես բաշխեք աշխատանքները, տարբեր տեղակալներ կան, որ մենք նման խնդիր չունենանք»,- ասաց Հակոբյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական