Հասարակություն

Պետք է մեր բրենդի ինստիտուտը կայացնենք. Սուքիասյանը՝ փոխնախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կարող են ապացուցել, որ արտահանվող բոլոր Արենի գինիներն արենի խաղողի տեսակից են։

«Ես ինքս գնացել եմ, Բորդոյում տեսել եմ, թե ինչ ձևով է պաշտպանվում։ Կարմիր գիծը գծած է Բորդոյից հետո, և գյուղատնտեսության նախարարությունը, ՏԻՄ մարմինները, հկ-ներն ամեն ինչ անում են, որ ոչ Բորդոյից խաղողը չգա ու չխառնվի մնացած խաղողների հետ։ Եթե ասում ենք տեղանուն, նկատի ունենք այդ տեղի, համի, այդտեղի արտադրանքը»,- ասել է նա՝ կարևորելով բրենդի ինստիտուտի կայացումը. «Մենք պետք է մեր բրենդի ինստիտուտը կայացնենք, հայկական ապրանքն իր ճանաչումն ունենա»։

Ըստ Սուքիասյանի՝ մեր հավելյալ եկամտի մյուս մասը կախված է մեր բրենդի ինստիտուտի կայացումից։