Հասարակություն

ԱՆ-ն ծխելու դեմ պայքարում է նաև աջակցող, խորհրդատվական ճանապարհով

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ՀՀ-ում ծխելու դեմ պայքարին։

«Ծխախոտի դեմ պայքարը համալիր միջոցառումներ է ներառում:

Դրա դեմ պայքարում ենք ոչ միայն սահմանափակող, իրավական գործիքներով, այլև` աջակցող, խորհրդատվական ճանապարհով, ինչի արդյունքում մենք լիարժեք գործիքակազմով օգնում ենք քաղաքացիներին` վնասակար սովորություններից ձերբազատվելու համար»,- գրել է նախարարը՝ ֆյեբսուքի իր էջում: