Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Թատրոնը միշտ եղել է Երևանի մշակութային կյանքի առանցքը, որն իր շուրջ է հավաքում բոլորին: Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ շնորհավորում եմ մեր թատրոնների ողջ անձնակազմին և մաղթում ստեղծագործական անսպառ եռանդ և լեփ-լեցուն դահլիճներ:
Օրվա խորհրդով այսօր հանդիպեցինք թատերական գործիչների հետ՝ քննարկելու Երևանում թատրոնի կյանքի շատ հարցեր: Մշակույթի ոլորտի խթանումը մեր առաջնահերթություններից է, ինչի մասին վկայում են քաղաքապետարանի բազմաթիվ մշակութային նախագծերն ու ոլորտի աջակցման այլ նախաձեռնությունները: