ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ծրագրերի կառավարման և ռազմավարության պլանավորման փորձառու մասնագետ Բաղդիկ Տեր-Գրիգորյանին:
«Լոս Անջելեսից ժամանած մասնագետն արդեն մի քանի ամիս է ծրագրերի կառավարման և պլանավորման հմտություններն է փոխանցում առողջապահության նախարարության աշխատակիցներին: Բաղդիկ Տեր- Գրիգորյանի անվճար թրեյնինգին մասնակցում է առողջապահության նախարարության շուրջ 70 աշխատակից:
Կարևորում եմ սփյուռքահայ փորձառու մասնագետների ներգրավումը առողջապահական ոլորտում մեկնարկած բարեփոխումներին, համոզված եմ, որ նաև նրանց շնորհիվ մեր ինստիտուցիոնալ կարողությունները պետք է զարգանան»,- հայտնել է Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում: