Հասարակություն

Դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով․ նախարար

Շաբաթ օրը տեղի ունեցած Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ՀՀ առողջապահոււթյան նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթանացել է ՀՖՖ բժշկական ծառայության հագեցվածությանը, շփվել բուժանձնակազմի հետ:

«Պետք է փաստեմ, որ բժշկական թիմի պատրաստվածությունը և սարքավորումներով հագեցվածությունը համապատասխանում են UEFA-ի և FIFA-ի պահանջներին. ծառայությունը դինամիկ զարգանում է:

Իհարկե, ընդհանուր առմամբ, դեռ շատ անելիք ունենք մեր երկրում սպորտային բժշկության զարգացման առումով: Բայց, գործակցելով այդ ոլորտում առաջատար երկրների հետ և փոխառելով նրանց փորձը, պետք է հասնենք ցանկալի մակարդակի»,– գրել է նա ֆեյսբուքի իր էջում: