Հասարակություն

Սյունիքի մարզում բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ

 

Մարտի 26-ին, ժամը 06։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
  
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes-Benz» (վարորդ՝ Ֆ. Օ., ծնված 1988 թ.) մակնիշի բեռնատարը  բախվել է «KamAZ» (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1985 թ.)  մակնիշի բեռնատարին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. Ֆ․ Օ.-ն տեղում մահացել է: 

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։