Կիրակի, 28 Մայիսի 2023

USD383.25

EUR408

RUB4.70

Երևան 19 ℃

Рус Eng

«Դիլիջան» ազգային պարկ»-ում 5 հողակտոր կհատկացվի կառուցապատման համար

Հասարակություն

25 Մարտի, 11:31

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 5 հողակտորի հողհատկացում: Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման՝

 Մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. հողամասի մակերեսը,
բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,
գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,
դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,
ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),
զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
է. բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.

Այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել