Էջմիածնում 52-ամյա տղամարդը «Տելեգրամ»-ով մեթադոն էր ձեռք բերել․ նա ձերբակալվել է
Հասարակություն
25 Մարտի, 14:35
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Էջմիածնի Շոլոխովի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ, որը, նախնական տեղեկություններով, ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ Telegram-ում