Հասարակություն

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները

«Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ։

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-ռուսական ընդհանուր համագործակցության ուղղությունները։ Այդ թվում` օրթոպեդիայի և վնասվածքաբանության, դեղագործության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև հայ-ռուսական հերթական համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր։