Հասարակություն

Բազմաթիվ են դեպքերը, որ այդպես «նավոդկաներով» աշխատում են. Արարատ Միրզոյանը՝ ՀՅԴ-ական պատգամավորին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կրքերը թեժացան, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Միրզոյանն անդրադառնալով բանակցային գործընթացներին, նշեց, թե բնականաբար չի կարող ամեն տառը հրապարակային լինել. «Ուրիշ ի՞նչ կարող եք հուշել, օրինակ։ Բազմաթիվ են դեպքերը, որ այդպես «նավոդկաներով» աշխատում են»,- ասաց Միրզոյանը։

Քրիստինե Վարդանյանն էլ ասաց, թե «Ձեզանից լավ նավոդկա տվող չկա»։

«Չե՞ք ամաչում»,- հակադարձեց Միրզոյանը։