ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող «Առողջ հասարակություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ներկայացրել է առողջապահական համակարգի զարգացման հայկական տեսլականը:
«Միջազգային համագործակցության միջոցով հնարավոր է բարելավել բնակչության բարեկեցությունը, և այս համատեքստում հանրային առողջության խնդիրները պահանջում են համընդհանուր մոտեցում և համապարփակ համագործակցություն:
Մեծապես գնահատում եմ այս նախաձեռնությունը՝ հավաքվելու այստեղ՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, և քննարկելու առողջապահության ոլորտում առկա մարտահրավերները, գտնելու լուծման ուղիներն ու առողջապահական համակարգերի բարելավմանն ուղղված քայլերը»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում։