Հասարակություն

Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածներից մեկը «Լեդի Հակոբ»-ի եղբորորդի՞ն է

Երեկ հաղորդվեց, որ իրավապահները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել էին խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։ 

Կային կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։ 

Shamshyan.com-ը մանրամասներ է ներկայացրել դեպքից՝ տեղեկացնելով, որ բերման ենթարկվածների մեջ է հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վարդան Հակոբյանը։