ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ակադեմիական քաղաքի ստեղծման գաղափարին։
«Պետք է նշեմ, որ այս ուղղությամբ բավականին առաջ ենք գնացել, ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է շարժվենք։ Առաջիկայում կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը, որը պետք է զբաղվի ծրագրի նախապատրաստման, իրականացման աշխատանքներով»,- ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով, հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում. «Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանքները, օրինակ՝ արվեստի կլաստերում, որը ինչես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում»։