Հասարակություն

Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան վիրավորներ

Մարտի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և հայտնվել ծառի ու բետոնե պատնեշի արանքում. 46-ամյա վարորդ Կարեն Մարտիրոսյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։