Հասարակություն

Տեղ-Կոռնիձոր ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը վերակառուցվում է երեք առանձին լոտերով՝ երեք կազմակերպությունների կողմից։

Բոլոր կապալառուներն էլ այս պահին իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ։ 11,8կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի 9.6կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը։

Զուգահեռաբար կատարվում են նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։