Հասարակություն

Դատարանը բավարարել է Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման բողոքը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա.Մելիքսեթյանի) այսօր բավարարել է ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։

Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գ. Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»։