Հասարակություն

Ատեստավորման համակարգ կներդրվի նաև ՆԳՆ փրկարար ծառայությունում

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» օրենքում և հարակից օրինագծերում։ 

Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել փրկարարական ծառայողների ծառայության անցնելու պայմաններն ու կնքվող պայմանագիրը, ինչպես նաև առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար։ Վերջինիս կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ։ 

«Հատկանշական է, որ հավելավճարի չափը սահմանվելու է Կառավարության որոշման շրջանակներում։ Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ փրկարար ծառայության ոլորտում աշխատավարձային այս քաղաքականությունը նպաստելու է նաև ծառայողի եկամտի հաշվարկում պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում ապահովագրավճարի երաշխավորմանը, այսինքն՝ ընդհանուր եկամտից դուրս է բերվելու ապահովագրավճարի չափը»,- նշված է նախագծի հիմնավորումների մեջ։