Հասարակություն

Արդարադատության ոլորտն այն մակարդակին չէ, որով կարող ենք հպարտանալ

«Մեր քաղաքացիները 30 տարի դժգոհ են եղել դատական համակարգից․ դա փաստ է։ Մեր արդարադատության ոլորտն այն մակարդակին չէ, որով կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ»,- հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ օրենսդրական և «սոֆթ վեթինգի» մեթոդոլոգիան կիրառում են միայն այն դեպքում, եթե կա դժգոհ քաղաքացի, մարդու խախտված իրավունք կամ դատական օրենսգրքով սահմանված հոդվածների խախտում. «Եվ դրա հիման վրա ենք առաջ տանում մեր գործերը»,- ասել է նա՝ հավելելով․ «Ունենք ՄԻԵԴ որոշումներ, որտեղ գրված է կոնկրետ դատավորի անուն-ազգանուն, որ նա խախտում է արել, և, 90% դեպքերում, եթե դատավորն առաջին գիծ դուրս չի գալիս, քաղաքական հայտարարություններ չի անում, մենք չենք էլ իմանում՝ այդ դատավորն ինչ դիրքորոշում ունի»։