«Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել։ Տեսչական մարմնի որոշմամբ՝ մարտի 17-ից փակ է առևտրի կենտրոնը. պատճառը հրդեհային անվտանգության կանոնների խախտումներն են։
«Սուրմալու»-ի աշխատակիցները պնդում են, որ տևական ժամանակ է՝ շուկան փակ է, և իրենք զրկված են եկամտի միակ աղբյուրից։ Ըստ առևտրականների՝ ողջ կենտրոնի գործունեության դադարեցման փոխարեն կարելի էր այն տաղավարները փակել, որոնք չեն պահպանել կանոնները։
Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից Radar Armenia-ին հայտնեցին. «Մեր մասնագետներն այնտեղ աշխատանքներ են իրականացնում։ Երեկվա դրությամբ դիմումը ստացել ենք։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարական է տրվել, հիմա գնացել, ստուգում են։ Հիմա, կարծես թե, բողոքի ակցիան դադարեցրել են, որովհետև տաղավարների վարձակալները պետք է բացեն նաև դրանք, որպեսզի տեսչականի մասնագետներն անխոչընդոտ ստուգեն, թե որքանով են շտկված արձանագրված խախտումները»։