«Մնացական Մարտիրոսյանն իրավական համայնքում շատ հարգված է». այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Անդրադառնալով ՄԻԵԴ որոշումներին, որոնցով բեկանվել են մի շարք դատավճռիներ, այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատական ակտերը, Գրիգոր Մինասյանը նշեց. «Արդարադատության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում վարույթ է հարուցել, ժամանակ է տրամադրել Մնացական Մարտիրոսյանին՝ այդ վարույթի շրջանակներում իր բացատրությունները ներկայացնել, այնուհետև միջնորդությամբ գնացել է ԲԴԽ։ Մնացածը՝ արդեն այնտեղ»։
Հարցին՝ Մնացական Մարտիրոսյանը հեղինակությւոն վայելող դատավոր է, թե ոչ, Մինասյանն ասաց. «Ես՝ որպես գործադիր, իրավունք չունեմ դիրքորոշում հայտնեմ, ճիշտ չէ, որ դատավորի վերաբերյալ կարծիք հայտնեմ։ Միայն կարող եմ ասել, որ իրավական համայնքում նա շատ հարգված է որպես մասնագետ»։