Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Առողջ հասարակություն» համաժողովին, այցելել Սանկտ Պետերբուրգի ուռուցքաբանության ինստիտուտ

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հրավերով մարտի 23-24-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը:

«Առողջ հասարակություն» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին ԱՊՀ երկրների առողջապահության բնագավառի պատասխանատուներն ու փորձագետները քննարկելու են բժշկական օգնության որակի և հասանելիության ապահովման հարցերը, ինչպես նաև վեր են հանելու առողջապահական ոլորտի արդիական խնդիրները:

Համաժողովի օրակարգի գլխավոր թեմաներից է առաջնային բժշկասանիտարական օգնության կատարելագործումը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, առողջապահության բնագավառի թվայնացումը և բժշկական անձնակազմի պատրաստումը։

Աշխատանքային այցի առաջին օրն Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտում, ծանոթացել ուռուցքաբանության ոլորտում առաջատար կլինիկաներից մեկի ձեռքբերումներին: