Կիրակի, 11 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 14 ℃

Рус Eng

Վանաձորում այրված ավտոտնակում դի է հայտնաբերվել

Հասարակություն

22 Մարտի, 23:32

Մարտի 22-ին, ժամը 17:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 17։53-ին։ Ավտոտնակում հայտնաբերվել է Է. Բ.-ի (ծնված 1964 թ.) դին։

Հետևեք մեզ Telegram-ում