Հասարակություն

Պարեկներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը

Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթը՝ ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կաշառք տալը), փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ մարտի 22-ին, ժամը 01.25-ին ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը 40 հզ. դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին: 

Հայկ Մագոյան