ԱԺ-ն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 67, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։
Առաջարկվում է ընտանեկան բռնությունը կանխելու համար Հայաստանում բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրել։ Սարքերի միջոցով իրավասու մարմիններն ահազանգ են ստանում, եթե բռնարարն ու զոհը իրար են մոտենում։