Հասարակություն

ՇՎՏՄ-ն ծխախոտի վաճառքով զբաղվող ընկերություններում իրազեկման աշխատանքներ է իրականացրել

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են՝ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ:

Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել օրենքի պահանջը: