Հասարակություն

Գեղարքունիքում քաղաքացիներն ապօրինի զենքեր են հանձնել ոստիկաններին

Գեղարքունիքում քաղաքացիներն ապօրինի զենքեր են հանձնել ոստիկաններին

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Մարտունու բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք՝ շնորհիվ բաժնի համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է ինքնաշեն ատրճանակների, որսորդական հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է որսորդական հրացանի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գեղարքունիքի պարեկները, ինչի շնորհիվ Ճամբարակի և Մարտունու բաժիններում արձանագրվել է տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական