Հասարակություն

Քոչարյանի առողջականն այնքան լավ էր, որ թույլ էր տալիս տուռնիկից 10-12 ժիմ անել. Վահագն Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրներից։

«Քանի որ հետևում եմ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատական նիստերն, որքան ճիշտ եմ հասկանում՝ կլինի մոտ 300 օր, պարոն Քոչարյանն առողջական պատճառներով պարբերաբար բացակայում է նիստերից։

Որքան հիշում եմ՝ ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Քոչարյանի առողջությունը բավական լավ էր, այնքան լավ էր, որ թույլ էր տալիս տուռնիկից 10-12 ժիմ անել։ Ըստ ձեզ, Ռոբերտ Քոչարյանը իրապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե խիստ վախեցած է դատական նիստերից»։

Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Փառք աստծո, պարոն Ռոբերտ Քոչարյանն ի տարբերություն շատ այլ մարդկանց քաջառողջ է»։