Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով նիստը։ Սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով այն հետաձգվել է։
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին է ներկայացրել փաստաթուղթ, համաձայն որի մարտի 2-ին իր պաշտպանյալը սուր ցավերով դիմել է բժշկական կենտրոն, անցել հետազոտություն, հիվանդություն է ախտորոշվել։
Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։