Հասարակություն

ՔՊ-ն հաստատում է՝ ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ 

 Նա ընդգծել է, որ Մանասյանն իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, սկզբունքներով, անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան։