ԱԺ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե շրջապտույտից դուրս գալու և Հայաստանը դեպի խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն տանելու համար խոչընդոտները շատ են, դրանց թվում են կազմակերպված և երրորդ երկրներից ուղղորդվող խմբավորումները, որոնք տասնամյակներ շարունակ քանդել են մեր պետության հիմքերը:
Նրա խոսքով. «Հայաստանի անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել»։
Հովհաննիսյանը նշեց, թե հակապետական տարրերի գործունեությունը հասավ մինչև ռազմի դաշտ. «Հիմա էլ պայքարը խաղաղության դեմ է: Իսկ եթե չկա խաղաղություն, չկա ժողովրդավարություն, իսկ ինքնիշխանությունն էլ վտանգված է»: