Հասարակություն

Գորիսի «Նոր զանգերի» հարակից անտառում նորածնի դի է հայտնաբերվել

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքի հարակից անտառում նորածնի դի է հայտնաբերվել։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին նշված տարածքում խոտաբույսեր քաղելու ժամանակ գետնին հայտնաբերել է սավանով կիսածածկված իգական սեռի նորածնի դի։ Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին»,- հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեից էլ Radar Armenia-ին հայտնեցին, որ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայկ Մագոյան