Հասարակություն

ՄԻԵԴ մասնագետները կգործուղվեն վարչապետի որոշմամբ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, թե փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու մասին և Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավասությանը:

Նրա խոսքով ներկա կարգավորումներով միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Եվրոպական դատարան ներկայացնում է միջակյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով նաև Եվրոպական դատարանի կանոնների վրա, որովհետև այդ կանոնները, համաձայն օրենքի, հիմք են Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչության համար լիազորության շրջանակը մեկնաբանելիս:

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ երկրորդ կարգավորումը վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանի նմանատիպ լիազորությանը: Միջոցը կոչվում է այլ ժամանակավոր կամ ժամանակային միջոց: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի և Դատարանի կանոնադրության պաշտոնական թարգմանության մեջ կիրառված է «ժամանակային միջոց» եզրույթը, այդ մասին նաև ԱԺ փորձագիտական եզրակացությունում է ներառված: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ օրենքում առկա է կարգավորում, որով նմանատիպ պահանջը ներկայացվում է Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է կանոնակարգումը հետևյալ տրամաբանությամբ հանել, ինչպես և արվում է Եվրոպական դատարանում՝ հիմնական հայցը՝ որպես միջպետական պահանջ, ներկայացնել Կառավարության որոշման հիման վրա, իսկ միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը ներկայացնելու լիազորությունը տրվի ներկայացուցչին: Նրա խոսքով փորձը ցույց է տվել, որ նմանատիպ պահանջները բխում են հրատապ իրավիճակներից:

ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսքով մյուս փոփոխությունը վերաբերվում է արբիտրաժային վարույթի շրջանակում կամ օտարերկրյա դատարաններում քննվող դատական վեճերին, որտեղ ՀՀ-ն ներգրավված է կա՛մ որպես հայցվոր, կա՛մ որպես պատասխանող, այդ ժամանակ հնարավոր է լինեն դեպքեր, որ ՀՀ-ն բանակցի՝ վեճը լուծել հաշտության համաձայնության ճանապարհով: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ հաշտության համաձայնության հաստատող համաձայնագիրը ներկայացվի Կառավարության հաստատմանը:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն, Եվրոպական դատարան նաև Արբիտրաժային կենտրոններ իրավաբան կամ մասնագետ գործուղելուն:

Նա տեղեկացրել է, որ մինչ այս պահն իրականացվել է Կառավարության որոշմամբ, սակայն առաջարկվում է, որ ՀՀ վարչապետին նմանատիպ լիազորություն վերապահել՝ վարչապետի որոշմամբ նմանատիպ մարմիններ գործուղելու և այդ որոշման հիման վրա պայմանագիր կնքելու կոնկրետ անձանց հետ, եթե անձը հանրային ծառայող չէ: