ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, համացանցի աղմուկից և տարբեր շահարկումներից զերծ մնալու համար տեղեկացնեմ ձեզ, որ մարզվելու ընթացքում ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն: Շնորհակալ եմ բազմաթիվ նամակների և զանգերի համար»:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ։