ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնակցելով այդ նիստին, ելույթ է ունեցել՝ ասելով, որ ինքը Սեդա Սաֆարյանի հետ ծանր ճանապարհ է անցել մարտի 1-ի փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում. «Փաստը Սեդա Սաֆարյանն է, դուք չեք կարող ներել Սեդա Սաֆարյանին ու նրա աշխատանքը հանրային կյանքում, փաստահավաք խմբում։ Ոչ թե դուք, այլ ձեր խմբակցության փաստացի լիդերը՝ Ռոբերտ Քոչարյանը»։