Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ
Հասարակություն
19 Մարտի, 19:15
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 20-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան մեծ, Գայի պողոտաները, Տաշիր առևտրի կենտրոնից Քրիստափոր հատվածը, Հերացի, Տերյան, Լենինգրադյան, Շերամ, Ուլնեցի, Գ. Նժդեհ, Շիրվանզադե, Սաֆարյան փողոցները:
Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից՝ պատճառված անհարմարության համար հայցելով համաքաղաքացիների ներողամտությունը:
Հետևեք մեզ Telegram-ում