Հասարակություն

Մեկնարկել են Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի շուրջ վերաբերյալ քննարկումները

Մեկնարկել են Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի շուրջ վերաբերյալ քննարկումները

Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկումները մեկնարկել են:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ԱՆ փորձագիտական խումբը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ հանդիպմանը ներկայացրել են օրենքի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը, հիմնական շեշտադրումները և այլ հարակից օրենսդրական փոփոխությունների նախագծերը:

Քննարկվել են պետության կողմից ապահովագրվող սոցիալական խմբերին, ապահովագրական հիմնադրամի գործունեությանը և հնարավոր բողոքների լուծման կարգին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Հերիքնազ Տիգրանյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետագա քննարկումներին, քանի որ համակարգի ներդրմամբ սոցիալական երաշխիք կստեղծվի, որ առողջական խնդիրների դեպքում ընտանիքները չեն աղքատանա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական