Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 10 ℃

Рус Eng

ՔԿՀ-ում կալանավորված մոր հետ 2-3 տարեկան երեխա կա, ևս մի կալանավորված կին հղի է

Հասարակություն

17 Մարտի, 15:45

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է ՔԿՀ-ներում կալանավորված կանանց խնդրին։

«Այսօր, եթե չեմ սխալվում, Աբովյան ՔԿՀ-ում կալանավորված մոր հետ 2-3 տարեկան երեխա կա, ևս մի կալանավորված կին հղի է»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ այս դատապարտյալների համար խցերն առանձին են, պահման պայմանները թեև շատ լավ չեն, բայց նորմալ են. «Բյուջետային ծրագրով նախատեսել ենք խցերն ամբողջությամբ վերանորոգել, նաև հատկացրել ենք սենյակ այն մայրերի համար, որոնք մինչև 3 տարեկան երեխաներ ունեն իրենց մոտ, որ լոգանքի հատվածն առանձնացված լինի և ստիպված չլինեն օգտվել ընդհանուրից: Երեխաների համար կա նաև առանձնացված խաղասրահ: Շատ չեն օգտվում, քանի որ հեռու է գտնվում խցերից, սակայն մի քանի օր առաջ որոշում ենք կայացրել խցերը տեղափոխել»,- մանրամասնել է նախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը