Հասարակություն

ՄԻՊ թեկնածու առաջադրելու եռամսյա ժամկետը շուտով սպառվում է

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ շուտով սպառվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու եռամսյա ժամկետը։ Ըստ նրա, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, սակայն, որևէ մեկին չեն առաջադրել։ 

«ՄԻՊ-ի առաջադրման համար եռամսյա ժամկետ է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքով և ՀՀ Սահմանադրությամբ, որից հետո ՀՀ նախագահը կարող է ցանկացած մեկին նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար: Ես չգիտեմ, թե ժամանակավոր պաշտոնակատարը որքան կարող է պաշտոնավարել: Այստեղ կա մի խնդիր, որ ժպ-ի գործառույթները հստակեցված չեն, բացերը շատ են այս մասով: Ես չեմ կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կունենանք:

Կա ևս մեկ խնդիր. ՄԻՊ-ի մասին օրենքում նախատեսված է Պաշտպանի ընտրությունը մեկ ամսվա ընթացքում, իսկ ԱԺ կանոնակարգ  օրենքով և սահմանադրությամբ 3-ամսյա ժամկետում: Բայց շուտով նաև եռամսյա ժամկետն է սպառվում»,-ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։