Հասարակություն

Արցախից այս ընթացքում Հայաստանի բուժկենտրոններ է տեղափոխվել 196 անձ

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ  այսօր 12 բուժառու է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստանի տարբեր բուժկենտրոններ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 19-ից սկսած «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն 34 նման գործողություն է իրականացրել, որի արդյունքում 196 անձ տեղափոխվել է Հայաստանի տարբեր բուժկենտրոններ։

Հայկ Մագոյան