Հասարակություն

Ազգային ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու համար նոր ներդրողների հետ բանակցություններ են ընթանում

Ազգային ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու համար նոր ներդրողների հետ բանակցություններ են ընթանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թե կառավարությունը աշխատանքներ է տանելու ազգային ֆուտբոլային մարզադաշտ ունենալու համար։ Radar Armenia-ն հարցում էր ուղարկել ֆուտբոլի ֆեդերացիա՝ պարզելու, թե այս պահին աշխատանքներ տարվու՞մ են այդ ուղղությամբ, և եթե տարվում են, որտե՞ղ է դիտարկվում այն կառուցել, կա՞ն կառուցման աշխատանքները սկսելու ժամկետներ, և ո՞ր կառույցների հետ պետք է աշխատեն կառավարությունը և ՀՖՖ-ն:

Հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ-ի լրատվության բաժնից հայտնել են, որ ֆուտբոլի ֆեդերացիան զբաղվում է ներդրողների ներգրավման աշխատանքներով:

«COVID-19-ի համաճարակի և 2020 թ. պատերազմի պատճառով գործընթացը մի փոքր երկարել է, սակայն ներկայումս նոր ներդրողների հետ բանակցություններ են ընթանում: Կառավարության հետ աշխատանքներ են տարվում մարզադաշտի կառուցման հնարավոր տեղանքի և հողահատկացման վերաբերյալ»,- նշել են պատասխանում: 

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական