Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ այս գիշեր ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից բերման են ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին։
Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից և հայտնեցին. «Այսօր ժամը 5-ի սահմաններում Մլասնիկյան պողոտայից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար մեկ անձ բերվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, կազմվել է համապատասխան արձանագրություն և ազատ է արձակվել»։