Հասարակություն

Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից):

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: