Հասարակություն

Իրաքի երկու քաղաքացի Հայաստան է եկել՝ սրտաբանական ծառայություններ ստանալու համար

«Առողջապահության ոլորտում հայ-իրաքյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու բոլոր հնարավորություններն առկա են»,- հայ-իրաքյան պառալամենտական խմբի անդամներին ողջունելով` վստահեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Փոխնախարարի խոսքով` թեև 2012 թվականից երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև կա փոխգործակցության համաձայնագիր, այժմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում:

Իրաքի ներկայացուցիչները, խոսելով իրենց երկրում առողջապահական բարեփոխումների մասին, կարևորել են փորձի փոխանակումը, հատկապես առողջապահական ապահովագրության համատեսքտում: Իրենց երկրում էլ ներկայումս առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումը նախնական փուլում է:

Պատվիրակության անդամների խոսքով` մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև զբոսաշրջային առողջապահությունը զարգացնելու:

Վերջերս Ի«Առողջապահության ոլորտում հայ-իրաքյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու բոլոր հնարավորություններն առկա են»,- հայ-իրաքյան պառալամենտական խմբի անդամներին ողջունելով` վստահեցրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Իրաքի ոչ միայն այդ երկու քաղաքացիներին տրամադրել բժշկակական ծառայություններ սրտաբանական ոլորտում, այլև օտարերկրյա մյուս բուժառուներին ևս մատուցել բժշկական բարձրորակ այլ ծառայություններ:

Հանդիպման վերջում Իրաքի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել երևանյան բժշկական կենտրոններ, տեղում ծանոթանալ առկա հնարավորություններին: