ԿԳՄՍ նախարարը՝ Բրյուսովի համալսարանում ստեղծված իրավիճակի մասին
Հասարակություն
16 Մարտի, 12:39
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Բրյուսովի անվան համալսարանում ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատարանում, և կառավարությունը վարվել է միակ ձևով, որը հնարավոր է․ «Հիմնադրամների մասին օրենքի համաձայն՝ ձևավորվել է ժամանակավոր եռյակ խորհուրդ, և արդեն հաջորդ գործընթացները՝ ժամանակավոր պաշտոնակատարի մասով, նպատակ ունեն ընդամենը ապահովել բուհի բնականոն գործունեությունը։ Երեկ ես եղել եմ բուհում, հարցերը, որ հնչել են, պարզաբանել եմ, կարծում եմ՝ թեման սպառված է»։
Հետևեք մեզ Telegram-ում