Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 21 ℃

Рус Eng

ՆԳ և ՏԿԵ փոխնախարարները քննարկել են երթևեկության կազմակերպման վերաբերյալ հարցեր

Հասարակություն

17 Մարտի, 8:02

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանին։

Հանդիպմանը մասնակցել են Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը։

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը և դրանց կանխման վերաբերյալ առաջարկությունները։

Հայաստանի տարբեր մարզերում նախատեսվող երթևեկության կազմակերպման փոփոխություններին վերաբերող կոնկրետ օրինակների շուրջ ծավալվել է ակտիվ վերլուծություն, արվել են լրացուցիչ առաջարկություններ, որոնց շուտափույթ լուծումը պահանջում է շահագրգիռ կառույցների սերտ համագործակցություն։

Կողմերը քննարկել են նաև կստարվելիք փոփոխություններին առնչվող ինժեներական լուծումներին, ճանապարհային նշաններին, երթևեկության մասնակիցների անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արամ Հովհաննիսյանն ու Քրիստինե Ղալեչյանը պատրաստակամություն են հայտնել ավելի խորացնել կառուցողական համագործակցությունը, որը միտված է առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում