Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 5 ℃

Рус Eng

Գուգարքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Հասարակություն

16 Մարտի, 18:37

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 15-ին Եղեգնուտ գյուղի 5-րդ փողոցում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Զիլ-131» բեռնատարը:

Վանաձորցի վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է երեք բոխի: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը