Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 18 ℃

Рус Eng

84 մլն դրամ՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի համար

Հասարակություն

16 Մարտի, 17:51

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Քայլ դեպի տուն» միջոցառումն իրականացնելու նպատակով: 2023 թ. միջոցառման իրականացման համար նախատեսված է 84 182 600 դրամ՝ 440 մասնակցի համար, որից՝ 400 սփյուռքահայ պատանի և երիտասարդ, 30 ջոկատավար, 10 մշտադիտարկող:

Միջոցառումը ներառում է՝ 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն:

Ըստ հիմնավորման՝ 2018 և 2019 թթ. «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 1200 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2020 թ.ին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, միջոցառումն իրականացվել է առցանց տարբերակով, որին մասնակցել են շուրջ 201 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: 2021 թ. միջոցառմանը մասնակցել է շուրջ 400, 2022 թ.-ին՝ 422 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը